Լուրեր
Կրկնակի տեխզննումը կարող է դառնալ վճարովի
Տեխնիկական զննման կենտրոնների միության նախագահ Գիորգի Շիոլաշվիլին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն, տուգանքի չափը յուրաքանչյուր հաջորդ խափանման դեպքում կարող է ավելացվել, այսինքն հնարավոր է, որ կրկնակի տեխզննումը կդառնա վճարովի:

Այս հարցը խորհրդարանը կքննարկի աշնանը:

Գիորգի Շիոլաշվիլին պարզաբանում է, որ նախապատրաստված օրենքի նախագծով տեխզննման կենտրոնի կողմից չկատարելու դեպքում տուգանքի սկզբնական չափը մնում է 50 լարի, սակայն յուրաքանչյուր հաջորդ տուգանքի համար գումարն ավելանում է՝ դառնում է 150 լարի, հետո 300 լարի և այլն: Ուստի ավտոմեքենայի սեփականատիրոջ համար այլեւս ֆինանսապես ձեռնտու չի լինի տուգանքներ վճարելով ու տեխզննում չանցնելով երթեւեկելը: Կարծում ենք՝ համակարգը շատ օգտակար կլինի։ Մեր միությունն ակտիվորեն աշխատում է կառավարական և ոչ կառավարական հատվածի հետ, բոլորս համաձայն ենք, որ բարեփոխումների զարգացման համար փոփոխություններն անխուսափելի են»,- ասել է Շիոլաշվիլին:

Ինչ վերաբերում է կրկնակի ստուգումների հնարավոր գնահատմանը, ապա, ըստ Շիոլաշվիլիի, տեխզննման կենտրոններն իրենց ժամանակի 35-40%-ի ընթացքում ստիպված են լինում անվճար կրկնակի տեխզննման ծառայություններ մատուցել, ինչը ֆինանսական առումով բավականին վնաս է նրանց համար:
| Print |