Լուրեր
60-ամյա տաքսու վարորդը փորձել է բռնաբարել 12-ամյա անչափահասին
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար։

Քննչական գերատեսչության տվյալներով՝ ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սեպտեմբերի 6-ին փորձել է բռնաբարել անչափահասին՝ օգտագործելով 12-ամյա տուժողի անօգնականությունը, բռնություն գործադրելով և բռնության սպառնալիքներ գործադրելով։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են սեպտեմբերի 8-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-137-րդ հոդվածի 4-րդ մասի «Գ» ենթակետով (բռնաբարության փորձ, որը կատարվել է տուժողի անօգնականության, բռնության և բռնության սպառնալիքի գործադրմամբ՝ անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ), որը պատժվում է տասնհինգից քսան տարի ժամկետով կամ նախատեսում է ցմահ ազատազրկում:

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
| Print |