Լուրեր
Թբիլիսիում հայտնաբերվել է Կումուրդո գյուղի բնակչի դին
Թբիլիսիի արվարձանում՝ բարձրահարկ շենքերի միջնատարածքում, հայտնաբերել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղի 33-ամյա բնակչի՝ Վ.Գ.-ի դին: Տեղեկությունը տարածում է Jnews.ge լրատվական կայքը:

Հարազատների խոսքով՝ Վ.Գ.-ն գնացել է Թբիլիսի՝ իր խանութի համար ապրանք գնելու։ Արդեն երկու օր է, ինչ նա մեկնել էր, իսկ ընտանիքի անդամները չէին կարողանում կապ հաստատել նրա հետ։ Երկու օր շարունակ փնտրում էին նրան։ Այս գիշեր Վ.Գ.-ն հայտնաբերվել է կախված վիճակում:

Վ.Գ.-ն երկու երեխա ունի։ Նրա ծնողներն ու կինը առողջական խնդիրներ ունեն։ Հարազատների խոսքով, ճիշտ է, գյուղում ասում են, թե իբր նա խաղատանը գումար է պարտվել, բայց հակված են կարծել, որ ամենայն հավանականությամբ նա ծանր վիճակում է եղել ընտանիքի անդամների հիվանդության պատճառով։
| Print |