Լուրեր
Հայկական կողմն այս պահին ունի 135 զոհ
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի: Այս տվյալը Կառավարության նիստի ժամանակ հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով՝ «բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ»:

«Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», - նշել է վարչապետը:

Նախօրեին Հայաստանի մշտական ներկայացուցիչը հրապարակել էր տվյալներ, ի որոնց՝  հայկական կողմում կան տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել:
| Print |