Լուրեր
Վրաստանը Հայաստանին է վերադարձրել 850,5 կգ ձկնամթերք
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կանգնեցրել է Հայաստանի Հանրապետությունից Վրաստան մուտք գործող մեքենա, որը բեռնված է եղել ձկնամթերքով։

Գործակալության տվյալներով՝ մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժների կողմից սահմանային կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերվել է սանիտարահիգիենիկ նորմերի և ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։

«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (850,5 կիլոգրամ ձկնամթերք) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- ասվում է եկամուտների ծառայության տարածած տեղեկատվության մեջ։ 
| Print |
თეგები: ձկնամթերք / ձուկ /