Լուրեր
Կաթվածահար իրավիճակ՝ Լարսում 2000 մեքենա է կանգնած
Ռուս-վրացական սահմանի անցակետում կարելի է տեսնել Ռուսաստանի Դաշնությունից հեռանալ ցանկացողների մոտ 2000 մարդատար մեքենաներ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության տարածքում կան մոտ 2000 թեթև մեքենաներ, որոնք ժամանել են Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետություն և սպասում են իրենց հերթին Վերին Լարսի անցակետով անցնելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, ժամը 3-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Այս մասին հայտնում է odishinews.ge լրատվականը: Լրատվամիջոցը նաև կադրեր է հրապարակել:

Ըստ տեղեկությունների՝ վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ ոքի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
| Print |