Լուրեր
Քանի՞ լարի է կազմում միջին աշխատավարձը Սամցխե-Ջավաեթիում
2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,1 տոկոսով կամ 213,3 լարիով և կազմել 1541,3 լարի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Գործակալության տեղեկության համաձայն, միջին աշխատավարձով առաջատարը Թբիլիսին է։ Առկա տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթին յոթերորդ տեղում է տարածաշրջանների առաջին տասնյակում։ Այստեղ միջին աշխատավարձը որոշվել է 960 լարի։
Աշխատավարձերը ըստ մարզերի հետևյալն է.
  • Մցխեթա-Մթիանեթի - 1,394.4 լարի;
  • Քվեմո Քարթլի- 1,271.5 լարի;
  • Աջարիայի Ինքնավար Հանրապետություն - 1,232.9 լարի;
  • Իմերեթի- 1,122.4 լարի;
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 1,017.9 լարի;
  • Շիդա Քարթլի - 978.2 լարի;
  • Սամցխե-Ջավախեթի - 959.9 լարի;
  • Կախեթի- 957.9 լարի;
  • Գուրիա - 946 լարի;
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի- 848.8 լարի.
| Print |