Լուրեր
Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Սեպտեմբերի 29-ին Ախալցիխեում և Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 11:00-15:00-ն Ախալցիխեի շրջանի Ածկուրի գյուղում կդադարեցվի էլեկտրամատակարարումը բաժանորդների համար,

ժամը 11:00-18:30-ը Ախալքալաքի շրջանի Կարտիկամ, Կուլիկամ, Աբուլ, Բուզավեթ և հարակից գյուղերի բաժանորդների համար

Ժամը 11:00-18:00-ն կհոսանքազրկվեն Ախալցիխեի Թամարաշվիլի, Ռուսթավելի, Թամար Թագուհի, Կեցխովելի, Թումանյան, Իաձե և հարակից փողոցները: 
| Print |