Լուրեր
Վաղը Գորիի թունելում երթեւեկությունը կսահմանափակվի
«Ճանապարհային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ»,- նշվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տարածված տեղեկատվության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի ժամը 00:00-ից մինչև ժամը 03:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կփակվի թունելի Սենակի-Թբիլիսի հատվածը, իսկ ժամը 03:00-ից մինչև 06:00-ն Թբիլիսի-Սենակի թունելի ուղղությամբ բոլոր տեսակի երթևեկությունն կարգելվի:

«Ավտոթունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կանցնի Գորիի թունելների մուտքի ճանապարհին»,- ասվում է հայտարարությունում:
| Print |