Լուրեր
Արտագաղթից վերադարձած քաղաքացիները դրամաշնորհներ կստանան
Արտագաղթից վերադարձած Վրաստանի 88 քաղաքացիներ դրամաշնորհ կստանան: Այս մասին տեղեկությունը տարածում է Փախստականների գործակալությունը:

Այս որոշումն ընդունվել է արտագաղթից վերադարձած Վրաստանի քաղաքացիների զբաղվածության խթանման և եկամտի աղբյուր ստեղծելու համար: Ըատ գործակալության տեղեկության, վերադարձված միգրանտների վերաինտեգրման աջակցության պետական ​​ծրագիրն իրականացվում է փախստականների, Էկո-միգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալության կողմից, և դրա նպատակն է աջակցել վերաինտեգրման գործընթացին: Ծրագրի մասնակիցներն ընտրում են իրենց գործունեությունը սկսելու կամ ընդլայնելու համար անհրաժեշտ սարքավորումներն ու գույքը։

«Կարևոր է, որ հայրենիք վերադառնալուց հետո նրանք ունենան եկամտի աղբյուր և ստիպված չլինեն լքել երկիրը»,- ասվում է տեղեկության մեջ:

Գործակալությունը հայտարարում է տարեկան երկու անգամ եկամտային ծրագրեր ֆինանսավորել ցանկացողների դիմումների ընդունման մասին։
| Print |