Լուրեր
Դպրոցի հաշվապահը փողերի յուրացման համար դատապարտվել է ազատազրկման

 

Դատախազությունը հաղորդագրություն է հրապարակում Դերցելի հանրային դպրոցի նախկին հաշվապահի գործով.

«Ախալցիխեի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և փողերի յուրացման և պաշտոնեական անտարբերության մեջ մեղավոր է ճանաչել դպրոցի նախկին տնօրենին ու նախկին հաշվապահին»:

Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները ցույց են տվել, որ Ադիգենիի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրակրթական դպրոցի նախկին հաշվապահը, օգտվելով իր պաշտոնեական կարգավիճակից, 2019-2020 թվականներին, դպրոցի բանկային հաշվից իր հաշվեհամարին է փոխանցել խոշոր գումար՝ 142 629,7 լարի, որն օգտագործել է մոլախաղերի և տարբեր առևտրային և զվարճանքի օբյեկտներում։ Նույն հանրակրթական դպրոցի տնօրենը պատշաճ կերպով չի վերահսկել դպրոցին պատկանող միջոցների նպատակային ծախսումը, ինչից օգտվել է դպրոցի հաշվապահը և յուրացրել հանրակրթական դպրոցին պատկանող խոշոր գումար։

Իրավապահները հանցագործությունը բացահայտելուց հետո ձերբակալել են Դերցելի գյուղի հանրակրթական դպրոցի հաշվապահին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկրորդ մասի «դ» և «բ» ենթակետերով (առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում) և որպես խափանման միջոց է նշանակվել ազատազրկումը։

«Ախալցիխեի շրջանային դատարանը նախկին հաշվապահին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով։Ինչ վերաբերում է նույն դպրոցի տնօրենին, ապա Ախալցիխեի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Վրաստանի ՔՕ 342 հոդվածի առաջին մասով (պաշտոնական անտարբերություն) և դատապարտել 1 տարի ազատազրկման»,- ասվում է դատախազության կողմից տրված հայտարարության մեջ:

 

| Print |
თეგები: Դերցելի / հաշվապահ /