Լուրեր
Որքա՞ն կարժենա Ամանորյա սեղանը
Ամանորին հաշված օրեր են մնացել։ Տոնական օրերի մոտենալուն զուգընթաց գյուղմթերքների շուկաներում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար ամեն օր ավելանում է մարդկանց թիվը։

Ըստ առեւտրականների՝ այս տարի հաճախորդների թիվը նվազել է։ Նախորդ տարվա համեմատ գներն աճել են:

Քաղաքացիներն ասում են, որ գներն այնքան բարձր են, որ կարողանում են գնել միայն ամենաանհրաժեշտ ապրանքները:
  • Ամանորյա ճաշի հիմնական բաղադրիչի՝ հնդկահավի գինը սկսվում է 100 լարիից և հասնում նույնիսկ 180 լարիի։
  • 1 կիլոգրամ գոճիի արժեքը 20 լարի է
  • 1 կիլոգրամ տավարի միս - տատանվում է 15-17 լարիի սահմաններում
  • Հավի մսի 1 կիլոգրամի արժեքը 8 լարի է
  • Ընկույզի գինը սկսվում է 22 լարիից և հասնում 35 լարիի։
  • Ինչ վերաբերում է մեղրին, ապա այն կարելի է գնել Թբիլիսիի գյուղատնտեսական շուկայում 20 լարիով։
  • «Իմերուլի» պանիրը կարելի է գնել 18-20 լարիով, իսկ Սուլգունին՝ 25 լարի։
  • Սնկի գինը տատանվում է 13-15 լարիի սահմաններում։
  • Ինչ վերաբերում է ձկներին, ապա այստեղ գները նույնպես տարբեր են՝ կախված տեսակից։ Սառեցրած ձկան գինը հիմնականում տատանվում է 12-25 լարիի սահմաններում։ Կենդանի իշխանը կարող եք գնել 19 լարիով։
  • Մանդարինները կարելի է ձեռք բերել 2 լարիով։ Կիվիի միջին գինը 3-3,50 լարի է։
  • Գյուղմթերքի շուկայում Չուրչխելայի գինը նույնպես տատանվում է՝ 2 լարիից մինչև 5 լարիի սահմաններում։
  • Ինչ վերաբերում է շոկոլադին, ապա դրա գները սկսվում են 15 լարիից և հասնում են 35 լարիի։
| Print |