Լուրեր
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ Բելառուսի տարածքից օդ են բարձրացել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի չորս ռմբակոծիչներ։ Միաժամանակ Ռուսաստանը հինգ ռազմանավ մտցրեց Ազովի և Սև ծովեր։

Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, վերջին մեկ օրում ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական օկուպացիոն ուժերի գրոհները 10 բնակավայրերի մոտ։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակը մոբիլիզացված է Բախմուտի ուղղությամբ հարձակողական գործողություններ իրականացնելու համար և փորձում է բարելավել իր օկուպացիոն ստորաբաժանումների մարտավարական դիրքերը Ավդեևկայի, Կուպյանսկի և Լիմանի ուղղությամբ։ Միաժամանակ ռուս զինվորականները գիշերը ծանր հրետանիով ռմբակոծել են Նիկոպոլը։ Վնասվել են բնակելի տներ, գազատարը և էլեկտրահաղորդման գիծը։

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, ռուս զինվորականները հարձակվել են Զապոռոժյեի շրջանի այն հատվածի վրա, որտեղ գտնվում է Զապոռոժյեի ատոմակայանը։ Իր հերթին ուկրաինական բանակը հարձակում է սկսել Զապոռոժյեի ուղղությամբ։ Ավելի քան 250 ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել Ուկրաինայի պաշտպանության բանակի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով։
| Print |