Լուրեր
Ավելի քան 76 հազար մարդ քաղաքում հաշվառման հասցեն փոխել է գյուղի հաշվառման հասցեով
2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը 76030 մարդ փոխել է իր քաղաքային հաշվառման հասցեն գյուղի հաշվառման հասցեով։ Այս մասին տեղեկություն է տարածում արդարադատության նախարարությունը։

Ըստ վիճակագրության՝ ամենաշատը՝ 10611 մարդ հաշվառման հասցեն փոխել է քաղաքից գյուղ 2019 թվականին, իսկ ամենաքիչը՝ 8775 փաստ արձանագրվել է 2015 թվականին։

Միայն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 21-ը գրանցվել է քաղաքում հաշվառման հասցեն գյուղի հաշվառման հասցեով փոխելու 8487 դեպք։ Նրանցից շատերըը՝ 1057 մարդ, հաշվառման հասցեն քաղաքից գյուղ փոխել է օգոստոս ամսին, իսկ ամենաքիչը՝ 626 փաստ արձանագրվել է անցյալ տարվա հունվարին։
| Print |