Լուրեր
470 լարի միանվագ օգնություն՝ ո՞վ կստանա
Վրաստանի կառավարությունը նոր որոշում է կայացրել, որի համաձայն Վրաստանում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացի երեխայի:

Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ՝ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի այն ուկրաինացի անապահով ընտանիքներին, որոնք երեխաներ ունեն:

«Յուրաքանչյուր երեխայի համար 470 լարի կստանան այն ընտանիքները, որոնք Վրաստան են ժամանել 2022 թվականի փետրվարի 1-ից հետո»,- ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներում:

Ֆինանսական օգնություն ստանալու համար ուկրաինացի երեխաների ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ ըստ իրենց բնակության վայրի, մինչև 2023 թվականի մարտի 1-ը պետք է դիմի Սոցիալական ծառայությունների գործակալության տարածքային գրասենյակներ և ներկայացնի իր ու երեխայի անձնագիրը, ծննդյան վկայականը:

Հարցերի դեպքում զանգահարեք 1505 թեժ գիծ։
| Print |