Լուրեր
Ռուսաստանի իրավապահները Վերին Լարսում «լրտես» են ձերբակալել
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ձերբակալվել է ԱՊՀ երկրներից մեկի 28-ամյա քաղաքացի, որը կասկածվում է Ուկրաինայի օգտին լրտեսության մեջ, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները` հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը։

Թե որ երկրի քաղաքացի է ձերբակալված անձը, չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե որ ուղղությամբ է նա հատել Վերին Լարս անցակետը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանի իրավապահների հաղորդագրությունը, նշում է, որ ձերբակալությունից հետո «տղամարդը ներկայացրել է Telegram-ի նամակագրությունը, որի բովանդակությունը վկայում է, որ նա ուկրաինական կողմին տեղեկատվություն է տրամադրել ռուսական ռազմական տեխնիկայի գտնվելու վայրի մասին՝ ուղարկելով լուսանկարներ և տեսանյութեր»։
| Print |