Լուրեր
Պետությունը կսուբսիդավորի կոմունալ վճարումները. Ով կօգտնվի
Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից ամեն ամիս օգտագործված 200 կՎտ/ժ-ից ոչ ավել էլեկտրաէներգիայի վարձը պետությունը, աջակցության տեսքով՝ կվճարի 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,5 թեթրիի չափով։

Կառավարության նոր որոշման համաձայն՝ 2023 թվականին սուբսիդավորումը կիրականացվի հետևյալ պայմաններով.

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների բազայում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց սոցիալ-տնտեսական կարգավիճակի վարկանիշային միավորը գերազանցում է 70000-ը և 150000-ից պակաս կամ հավասար է, բացառությամբ Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական սահմաններում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքների:

2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների բազայում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց սոցիալ-տնտեսական կարգավիճակի վարկանիշային միավորը գերազանցում է 70000-ը և 150000-ից պակաս կամ հավասար է, և ըստ տվյալների բազայի, ապրում են Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական սահմաններում».

Կառավարության համապատասխան որոշման մեջ նշվում է նաև, որ սուբսիդավորումը տեղի կունենա «հաշվի առնելով 2022 թվականի հունվարի և 2020 թվականի դեկտեմբեր ամիսների համար գործող սակագների տարբերությունը»։

Բացի այդ, «2023 թվականի հունվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը [յուրաքանչյուր ամսվա համար] բազայում հաշվառված ընտանիքների համար, որոնց վարկանիշային միավորը 70000-ից պակաս կամ հավասար է և ըստ տվյալների բազայի, նրանք բնակվում են քաղաք Թբիլիսիում, Ռուսթավիում կամ Մցխեթա քաղաքում, օգնության տեսքով կտրվի անվճար ջուր՝ այսինքն կիրականացվի ջրի վճարի սուբսիդավորում՝ կախված խմելու ջրի սպառումից կամ բաժանորդավճարից, բայց ոչ ավելի, քան 100 լարի:

2022 թվականի փետրվարի 3-ին Վրաստանի կառավարությունն ընդունել է «Սոցիալապես անապահով բնակչության կողմից սպառվող որոշ կոմունալ ծառայությունների արժեքի մասնակի սուբսիդավորման մասին» որոշումը։

Համաձայն այս որոշման՝ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը վերաբերում է նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց վարկանիշային միավորը 70000-ից ցածր կամ հավասար է։

70 հազար և ավելի քիչ վարկանիշ ունեցող ընտանիքներին կսուբսիդավորվի իրենց կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագինը մինչև 1 կՎտ/ժ-ի համար մոտ 12 թեթրի:

70000 և պակաս վարկանիշ ունեցող ընտանիքներին էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի մինչև 12 թեթրի 1 կՎտ/ժ-ի համար, իսկ 70-150 միավոր ունեցող ընտանիքների համար։ Այն կկազմի մոտ 3,5 թեթրի։ Այս ուղղությամբ 2023 թվականի բյուջեով կհատկացվի 12 մլն լարի:

Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց վարկանիշային միավորը հավասար է կամ պակաս է 70000-ից, կստանան նմանատիպ օգնություն, սակայն ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ը։
| Print |