Լուրեր
Վրաստանում ՌԴ քաղաքացիները վարորդական իրավունք են ստանում
Անցյալ տարի Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 79 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Ներքին Գործերի Նախարարության հրապարակած տվյալներից։

Մասնավորապես, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան Վրաստանում վարորդական իրավունքի վկայական է ստացել ընդհանուր առմամբ 79 ՌԴ քաղաքացի, որոնցից 67-ը փաստաթուղթը ստացել է մարտ ամսից։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում։

Նշենք, որ որոշ վարորդական վկայականների դեպքում քաղաքացիությունը չի նշվում, ուստի այս վիճակագրությունը կարող է ամբողջական չլինել։

Բացի այդ, ըստ գործակալության, ամբողջ տարվա ընթացքում տրվել է 30 536 վարորդական վկայական։ 2021 թվականին ընդհանուր առմամբ տրվել է 47891 վարորդական իրավունք։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձավ երկփուլ։
| Print |