Լուրեր
Ախալցիխեի քաղաքապետարանում համալրվել է նոր կազմ
Քաղաքային խորհրդի 2023 թվականի առաջին նիստում հայտարարվել է, որ Ախալցիխեի քաղաքապետարանին կավելանա նոր աշխատակազմ։ Պայմանագրով ընդունված 15 աշխատակիցներին կմիանա ենթակառուցվածքների հարցերով 16-րդ խորհրդատուն։

Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի քանակով անհրաժեշտ է եղել ավելացնել խորհրդատուի պաշտոնը։

Մեզ հետ զրույցում նա բացատրեց պայմանագրով աշխատանքի ընդունված աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Նրա խոսքով, այս փուլում քաղաքապետարանում երեք թափուր պաշտոն կա. Քաղաքապետի քարտուղար, խորհրդական և ենթակառուցվածքների խորհրդատու:

| Print |
თეგები: աշխատակազմ /