Լուրեր
Խորհրդարանում գրանցվել է նաեւ «օտարերկրյա գործակալի» երկրորդ տարբերակը

Խորհրդարանի բյուրոն այսօրվա նիստում որոշում է կայացրել նոր՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենսդրական նախաձեռնության հետագա քննարկման համար առաջատար և պարտադիր հանձնաժողովներ սահմանելու մասին։

Օրենքի նախագծի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» շարժման պատգամավորները: 

Օրենքի նախագծի նախաձեռնողների անունից խորհրդարանում նախաձեռնվել է նաեւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այս առնչությամբ պարզաբանում է տվել խորհրդարանի անդամ Էկա Սեփաշվիլին։

«Քանի որ հանրության մեջ կա կարծիքների մեծ տարբերություն և շահարկումներ, ուզում եմ ընդգծել, որ այս տարբերակը, որը մենք լրացուցիչ ներկայացրել ենք որպես այլընտրանքային տարբերակ, ճշգրիտ թարգմանությունն է ամերիկյան համապատասխան օրենսդրության։ Մենք դա արձանագրեցինք, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա հստակ համեմատել երկու օրենքների նախագծերը հանձնաժողովներում լսումների ժամանակ և համոզվի, թե որքանով է ավելի լավը մեր ի սկզբանե ներկայացված տարբերակը»,- ​​ասաց Էկա Սեփաշվիլին։

Նրա խոսքով, իրենք հանդիպում են ունեցել մեծամասնության ղեկավարության հետ և պայմանավորվել, որ երկու օրինագծերն էլ կընդունվեն առաջին ընթերցմամբ՝ սկզբունքների մակարդակով, այնուհետև երկուսն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության, որոնց առաջարկությունները, կամ մեկը, կամ մյուս տարբերակը կընդունվի:

Նիստում բյուրոյի անդամները քննարկել են գալիք նստաշրջանային շաբաթվա հավանական օրակարգը, օրենսդրական նոր նախաձեռնություններն ու կազմակերպչական հարցեր։ Բյուրոյի որոշմամբ՝ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են Վրաստանի նախագահի մոտիվացված դիտողությունները՝ կապված Վրաստանի Ազգային բանկի մասին Վրաստանի Օրգանական օրենքում փոփոխության հետ։ Բյուրոն սահմանել է նոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջատար և պարտադիր հանձնաժողովներ, որոշել է երկարաձգել մի քանի օրենքների նախագծերի քննարկման ժամկետները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
| Print |
თეგები: Իրակլի Կոբախիձե /