Սամցխե-Ջավախեթիում, փողոցում տղամարդը մահացել է
05.04.2023
Բորջոմիում այսօր՝ ապրիլի 5-ին, փողոցում երիտասարդ տղամարդ է մահացել։ Տեղեկությունը տարածում է «Բորջոմի հեռուստաընկերությունը»։
36-ամյա տղամարդը տեղափոխվել է Ջեո հոսպիտալ: Ըստ հերթապահ բժշկի՝ տղամարդուն բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած։ Ըստ տեղեկությունների՝ մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է։