Լուրեր
Ծալկայում գնացքը դուրս է եկել ռելսերից՝ կա զոհ
Ծալկայի տարածքում տեխնիկական գնացքը դուրս է եկել ռելսերից. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Վրացական երկաթուղիները հստակեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ադրբեջանական ընկերության կողմից: Մահացածն ու վիրավորը Ադրբեջանի քաղաքացիներ են։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է երկաթուղային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որով նախատեսվում է պատիժ 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ:
| Print |