Լուրեր
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին խոշոր քարը պոկվել ու հարվածել է մեքենային

 

Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին խոշոր քարը պոկվել է ժայռից եւ ընկել ճանապարհին: Այն հարվածել է երթևեկող Ford մակնիշի մեքենային:

ԲԱրեբախտաբար, ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ Զգալի վնասներ է կրել միայն մեքենան:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 5-ին «Խանդոյի խան» կոչվող վայրից դեպի Ախալքալաք տանող հատվածում:

Աղբյուր՝ Atv12

 

| Print |