Լուրեր
Տղամարդը մեքենայում խեղդամահ է արել նախկին կնոջը. ՆԳՆ
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են 1992 թվականին ծնված Ն.Լ.-ին՝ ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սեփական ավտոմեքենայում, փոխադարձ վիճաբանության հիման վրա պարանով խեղդամահ է արել նախկին կնոջը՝ 1996 թվականին ծնված Մ.Մ.-ին:

Հանցագործությունը կոծկելու նպատակով հաջորդ օրը ամբաստանյալը դիակը դրել է վարձակալած մեքենայի բեռնախցիկում, գնացել Գլդանիի բանտի հարակից տարածք և գցել ձորը։

Իրավապահների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալ Ն.Լ.-ն դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է։

Ընտանիքի անդամի նկատմամբ կատարված դիտավորությամբ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով»
,- ասվում է տեղեկատվության մեջ։
| Print |