Լուրեր
«Կաթ ու պանիր չենք ուտում»,- բրուցելոզի հետևանքները գյուղում
Բրուցելոզի դեպքեր են գրանցվել Ասպինձեի մունիցիպալիտետի Զվելի գյուղում, որտեղ անասնաբույժները ստուգել են անասունների միայն կեսը։ Բրուցելոզը հաստատվել է 10 մարդու մոտ։

Սննդի ազգային գործակալությունը հաստատում է հետազոտությունների մեկնարկը, թեև վարակված խոշոր եղջերավոր անասունների ճշգրիտ թիվը այս փուլում հայտնի չէ։

«Մոտ 50 խոշոր եղջերավոր անասունի անալիզի է ենթարկվել։ Հաստատվել է մի քանիսի մոտ, որոշել ենք, որ այդ անասուններին կվաճառենք: Անասնաբույժներն այսօր էլ աշխատում են, այս օրերին ամբողջ գյուղը կհետազոտվի։ Երևի հիվանդությունը Սակուդաբելիից է եկել։ Մենք կաթ ու թարմ պանիր չենք ուտում, խուսափում ենք դրանցից։ Սպասում ենք վերլուծության պատասխաններին»,- Զվելի գյուղում ասաց Զվիադ Ինասարիձեն։

Հիշեցնենք, որ հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է Ասպինձայի մունիցիպալիտետի Սակուդաբելի գյուղում։ Ավելի ուշ 15 դեպք է գրանցվել նաև Օրգորա գյուղում։ Պաշտոնական տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում վարակված է 45 անասուն և 12 մարդ։
| Print |