Լուրեր
Նորութուն՝ վրաց-հայկական սահմանը ID քարտով հատելու մասին
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել հայ-վրացական համաձայնագրին, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան փոխադարձ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանապահին ներկայացնելով միայն նույնականացման քարտը:

Տեղեկությունն այս մասին տարածում է Azatutyun.am-ը:

Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է փաստաթուղթը, սակայն նախագահը դեռ չի ստորագրել օրենքը:

Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կհատեն ID քարտով՝ առանց անձնագրի:
| Print |