Լուրեր
Կայծակի հարվածից տուժած զինվիրականի վիճակը ծանր է (Տեսանյութ)

Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով՝ Օրփոլոյի ռազմաբազայում կայծակի հարվածի հետևանքով տուժած փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեի առողջական վիճակը դեռ ծանր է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Վիճակը շարունակում է ծանր մնալ, նա միացված է շնչառական ապարատին։ Ակնկալիքների մասին շատ դժվար է խոսել, դրական դինամիկա չի նկատվել»,- ասել է Քաշիբաձեն։

Հիշեցնենք, որ Պաշտպանության Նախարարության կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Օրփոլո ռազմաբազայում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակը հարվածել է Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետեւակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատարին։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Ախալցիխեի Օրփոլո ռազմաբազայում։

| Print |