Լուրեր
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է սպասվող եղանակի մասին։

Գործակալության տվյալներով՝ հունիսի 19-ի օրվա վերջից մինչեւ հունիսի 22-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ, տեղ-տեղ ուժեղ, կայծակ եւ քամի, արեւելյան Վրաստանում տեղ-տեղ՝ կարկուտ։

«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների ակտիվացում»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

 

| Print |