Լուրեր
Պարտադիր դպրոցական կրթությունը 9-ի փոխարեն կլինի 10 տարի՝ փոփոխություններ
Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հանրակրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի դպրոցներում հիմնական մակարդակը կավելանա մեկ տարով և կդառնա չորս տարի, իսկ միջնակարգ կրթության մակարդակը առկա 3 տարվա փոխարեն՝ երկու տարի: 

«Գործող օրենքի համաձայն՝ Վրաստանի հանրակրթության տեւողությունը տարրական մակարդակում 6 տարի է, իսկ հիմնական եւ միջնակարգում՝ 3-3 տարի, հետեւաբար, անհրաժեշտ է, որ աշակերտը դպրոցում սովորի 10 տարի»,- ասել է Նոդար Պապուկաշվիլին։

Նրա խոսքով, ամբողջական հանրակրթությունը դեռ մնում է 12 տարի։ Ըստ նրա, օրինագծով նախատեսվում է լրացնել անցումային դրույթներ, որոնք հստակեցնում են նոր իրավական նորմի ուժի մեջ մտնելու հետ կապված կոնկրետ մանրամասներ։
| Print |