Լուրեր
Ախալցիխեում աշակերտներն ու ուսուցիչները ստորագրահավաք են սկսել

 

Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները կազմել են ստորագրահավաք, որի վերնագիրն է «Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցը դասադուլ է անում!!»։ Ստորագրահավաքին միացել են ավելի քան 150 մարդ։

«Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին կոչ ենք անում դասադուլ անել մեր երկրի ապագայի համար։

Դասադուլի նպատակն այն է, որ մեր դպրոցի աշակերտները և ուսուցիչները կարողանան կանգնել պատմության ճիշտ կողմում և բարձրաձայնել իրենց ձայնը ողջ Վրաստանում։

Մենք՝ որպես դպրոցի աշակերտներ, կանգնած ենք ժողովրդի կողքին և չենք հաշտվում բռնության հետ։ Չենք հաշտվում Ռուսաստանի հետ։ Վրաստանը եղել է, կա և կլինի Եվրոպայի մաս»՝
նշվում է ստորագրահավաքում։

Հիշեցնենք, որ Ախալցիխեում առաջին, հինգերորդ և վեցերորդ հանրակրթական դպրոցների աշակերտները վաղ առավոտից սկսել են հացադուլ։ Ավագ աշակերտները չեն մասնակցում դասերին, իսկ N5 դպրոցի բակում պահում են պաստառներ և դրոշներ՝ ընդդեմ երկրի եվրոպական կուրսից հեռանալու և Թբիլիսիում բռնություն կիրառելու։

Դպրոցի վարչակազմը փակել է շենքի դուռը և չի թողնում աշակերտներին դուրս գալ։ Դպրոցի տնօրենը չի մեկնաբանել լրատվամիջոցների մոտ։

 

| Print |