Լուրեր
Այսօր կանցկացվի «Մեսխերի երթը»
Թբիլիսիում և շրջաններում այսօր՝ ավելի քան 20 բողոքի երթ է նախատեսված։ Թբիլիսիում ողջ օրվա ընթացքում երթեր կանցկացնեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ տարբեր վայրերից։

Ժամը 10:00-ին նախատեսված է նաև ավտոշարասյունների շարժում Քութայիսի կենտրոնական հրապարակից դեպի Թբիլիսի։

Օրվա ընթացքում նախատեսված են նաև երթեր Վրաստանի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վերջում՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի առջև քաղաքացիները կրկին կանցկացնեն բողոքի ակցիա, որը շարունակվում է արդեն 24 օր՝ ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից նոյեմբերի 28-ին ընդունված որոշման։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չի քննարկի ԵՄ-ի հետ բանակցությունների հարցը։

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ՝
  • նշանակել նոր ընտրություններ,
  • ազատել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված ցուցարարներին։
| Print |