Լուրեր
Այսօր Թբիլիսիում և շրջաններում բողոքի ցույցեր կանցկացվեն

 

Այսօր Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում նախատեսված են բողոքի ակցիաներ։

Թբիլիսիում՝ ժամը 19:00-ին, կամավորների և բարեգործական ծրագրերի աջակիցների երթը կսկսվի Ռուսթավելու արձանի տարածքից։ Նույն ժամին քաղաքացիները կհավաքվեն Վրաստանի խորհրդարանի մոտ, իսկ մեկ այլ ցույց կանցկացվի Հանրային հեռուստատեսության շենքի մոտ։

Ժամը 21:00-ին, Կապույտ պատկերասրահի առջև կկայանա հանրային քննարկում՝ «Վրաց-ամերիկյան հարաբերությունների պատմությունն ու ապագայի հեռանկարները» թեմայով։

Շրջաններում բողոքի ակցիաներն անցկացվելու են հետևյալ վայրերում՝

Քութաիսի՝ ժամը 19:00-ին, «Այո՛ Եվրոպային, ոչ՛ Ռուսաստանին» խորագրով՝ քաղաքապետարանի մոտ։
Բաթումի՝ ժամը 19:00-ին, «Ծառայություն հայրենիքին» խորագրով՝ Սահմանադրական դատարանի մոտ։
Զուգդիդի՝ ժամը 19:00-ին, «Մինչև հաղթանակ» խորագրով՝ մարզային ադմինիստրացիայի շենքի դիմաց։
Թելավի՝ ժամը 15:00-ին, «Շարունակական բողոք» խորագրով։
Ախալցիխե՝ ժամը 18:00-ին, Ռուսթավելու արձանի մոտ՝ «Ո՛չ ռուսական ռեժիմին» կոչով։

Վրաստանում արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց հիմնական պահանջներն են նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը և կալանավորվածների ազատ արձակումը։

 

| Print |
თეგები: Ակցիա /