Լուրեր
Փարվանա-Ծալկա ճանապարհահատվածում տեղի է ունեցել ավտովթար
Փարվանա-Ծալկա ճանապարհահատվածում իրար են բախվել Hyundai Sonata և Ford Transit մակնիշների ավտոմեքենաները։ Տուժել է երկու մարդ։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում:

NOR ռադիոկայանի տեղեկություններով` Շտապ օգնության ծառայությունը Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ և տղամարդու։ Կոտրված է եղել տղամարդու ոտքը և կնոջ ձեռքը։ Անհրաժեշտ բժշկական միջամտությունը ցուցաբերելուց հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։

Դեպքի վայրում աշխատել է ոստիկանությունը։
| Print |