Լուրեր
Թրամփը նախատեսում է մաքսատուրքեր սահմանել Եվրամիության համար
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է մաքսատուրքեր սահմանել Եվրամիության նկատմամբ։

Ինչպես նշել է Թրամփը, եվրոպական երկրները «սարսափելի են վերաբերվում Ամերիկային» և չեն գնում ամերիկյան ապրանքներ։

«Պատրաստվու՞մ եմ մաքսատուրքեր սահմանել Եվրամիությանը: Բացարձակապես։ Նրանք չեն գնում մեր մեքենաները, չեն գնում մեր գյուղմթերքը, իրականում մեզանից գրեթե ոչինչ չեն գնում», – ասել է Ամերիկայի նախագահը։

Նա ասել է, որ Եվրամիության դեմ ուղղված միջոցները «շատ կարևոր» կլինեն։
| Print |