Լուրեր
Վրաց-հայկական սահմանին քաղաքացիներին ստիպում են երկար սպասել
Հայ-վրացական սահմանին վրաց սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են:

Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինել: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղել է Իրանում, թե ոչ:

Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում:

Դայանա Համբարձումյանը, ով Վրաստանի քաղաքացի է, բայց ապրում է նաև Հայաստանում, այս պահին Սադախլոյի սահմանային անցակետում է, ու ասում է, որ մեկ ժամից ավելի է սպասում են, քանի որ իրենց երկու ուղևորներին՝ սևամորթ մի տղային ու ֆիլիպինցի աղջան չեն թողնում անցնել, իրեն էլ դժվարությամբ են թողել.

«Իմ մարմնի ջերմաստիճանը սովորականում 37 է, չափեցին ու չէին թողնում, երկար համոզելուց հետո, որ դա իմ նորմալ ջերմությունն է, ու վրացերեն խոսելուց հետո միայն ստացվեց համոզել նրանց, որ անցնեմ, հիմա 40 րոպեից ավել է սպասում ենք՝ անորոշ, ոչինչ չեն պատասխանում: Պարտադիր ճշտում են՝ Իրանում եղել ենք, թե չէ»,- Ալիքին փոխանցեց Դայանան:

Հիշեցնենք՝ վրաց-հայկական սահմանի փակման հարց այս պահին օրակարգում չկա, ինչպես հայտնել են հայ պաշտոնյաները:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.