Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացել են
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել էր երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին (լուսանկարում):
Ավելի ուշ հակասական տեղեկություններ ստացվեցին Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվածության վերաբերյալ: Տեղական պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, գրել էր, թե նախագահի մոտ կորոնավիրուսի առաջին թեստի արդյունքը դրական է եղել։
Ավելի ուշ Բրազիլիայի նախագահի ֆեյսբուքյան էջում հաղորդվեց, որ Ժաիր Բոլսոնարուի մոտ COVID-19 կորոնավիրուսի 2–րդ թեստի արդյունքները բացասական են։ ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակվել էր Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը:
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը ինքնամեկուսացել են Սեւանում, եւ վաղն առավոտյան կորոնավիրուսի վարակի ստուգում են անցնելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am