Լուրեր
Հայաստան վերադառնալու սպասումով. ինչպես են Մոսկվայի օդանավակայանում իրենց օրերն անցկացրել հայերը
Գայանե Ստեփանյանը մարտի 13-ին աշխատելու նպատակով մեկնել էր Մոսկվա։ Որպես խոհարար երեք օր աշխատել է մետրոներից մեկի հարևանությամբ գործող սննդի կետում։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ օրեր անց աշխատավայրը փակվել է։ Գայանե Ստեփանյանի գործատուն նրա համար վարձակալած բնակարանը որոշել է հանձնել։ Գայանեն Մոսկվայում բարեկամ չուներ, որպեսզի օգնություն կամ ժամանակավոր բնակության վայր խնդրեր։ Ստիպված հասել է օդանավակայան:

«Մի շաբաթից ավելի «Դոմոդեդովո» օդանավակայանում էի, որովհետև մնալու ուրիշ հնարավորություն չունեի։ Կծկված նստած եմ եղել պայուսակիս վրա։ Չգիտեի՝ ինչ անեի, ինքս ինձ չէի ճանաչում։ Որովհետև ո՜չ գումար ունեի, ո՜չ վերադառնալու հնարավորություն։ Օդանավակայանում մի պահ հանեցին դուրս, չէին թողնում օդանավակայանում մնայինք։ Դրսում՝ ցուրտ։ Բայց հայտնվեց մեր դեսպանատունը, մեծ աջակցություն ցուցաբերեց ու տեղափոխեց հյուրանոց»,-պատմում է Գայանե Ստեփանյանը։ Նա Մոսկվայից հատուկ չվերթով վաղը Հայաստան վերադարձողներց մեկն է:

Ապրիլի 6-ին կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան են վերադառնալու բացառապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի քաղաքացիները: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը երեկ տեղեկացրեց, որ շարունակում են իրականացնել աշխատանքներ` դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման թույլտվություն ստանալու համար։

«Ստիպված եկա «Դոմոդեդովո» օդանավակայան։ Ընդհանարապես վաճառքի տոմս չկար, երեխաներն ու ծերերը՝ նստարաններին նստած, փող չունեին։ Մի խոսքով՝ շատ սարսափելի կարգավիճակ: Շնորհակալ եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն ու այն հայ բարերարներին, ովքեր այս օրերին մեզ աջակցեցին»,-պատմում է Գայանե Ստեփանյանը։

Երեկ դեսպանատան ջանքերով օդանավակայանում մնացած շատ այլ հայեր տեղափոխվել են Մոսկվայի «Պրինց պլազա» հյուրանոց։ Կացությունն ու սննդի ապահովումը հոգում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Նրանք սպասում են հատուկ չվերթներով Հայաստան վերադառնալուն։

Մոսկվայի «Պրինց պլազա» հյուրանոցում ժամանակավոր բնակության հնարավորություն է ստացել Հովհաննես Առաքելյանը։ Նա մարտի սկզբներին Հայաստանից մեկնել էր Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք՝ առևտրով էր զբաղվում:

Հովհաննես Առաքելյանը երեք օր առաջ Պյատիգորսկից հասել է «Դոմոդեդովո» օդանավակայան՝ Հայաստան վերադառանալու ակնկալիքով։ Այդ օրերն անցկացրել է օդանավակայանում՝ սպասելով, որ տոմսարկղը բացվի, Հայաստան վերադառնալու տոմս գնի։

«Հայաստան վերադառանալու իմ միակ հույսը Մոսկվայից էր։ Շնորհիվ այս օրերին հայերի խնդիրները կարգավորող Մարիամի և Էդգարի, ես երկվանից նորմալ պայմաններում եմ մնում։ Մինչ այդ օդավակայանում էի, սպասողական վիճակում՝ սպասելով, որ հեսա տոմսարկղը կբացվի, տոմս կառնեմ, հետ կգամ»,-պատմում է նա։

Հովհաննես Առաքելյանը չի հասցրել վաղը Հայաստան ժամանող հատուկ չվերթի տոմս գնել։ Նրան խոստացել են, որ Մոսկվայից ապրիլի 7-ին կազմակերպվելու է հատուկ չվերթ, և ապրիլի 6-ի չվերթից դուրս մնացած հայերն այդ չվերթով կմեկնեն։

Հովհաննես Առաքելյանն ասում է՝ ապրիլի 6-ին տոմս գնելու առաջնահերթությունն իրենց որոշմամբ տվեցին տարեցներին, կանանց և երեխաներին։ Պատմում է, որ 200-ից ավելի հայեր օրեր շարունակ «Դոմոդեդովո» օդանավակայանում էին՝ սպասելով Հայաստան վերադառանալուն։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը երեկ հայտնեց, որ ապրիլի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը նախատեսված են 220 ուղևորի համար, այնինչ ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցել է 2000-ը։

Նշենք, որ Հայաստան վերադարձող Հայաստանի քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. նրանք օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.