Լուրեր
Ազգային քննություններում չի ընդգրկվի 2-րդ կիսամյակի ծրագիրը
2019-2020 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միացյալ ազգային քննություններում չի ընդգրկվի 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագիրը: Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, թեստերում տեղ կգտնեն միայն 12-րդ դասարանի առաջին կիսամյակի նյութերը:

Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն:

Թեստերը կենտրոնացված են լինելու ընդհանուր գիտելիքների և ոչ կոնկրետ նյութերի վրա: Դրանց ստեղծման վրա համատեղ աշխատում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գնահատման ու քննությունների ազգային կենտրոնը:

«Կրթության նախարարությունն ստեղծված իրավիճակից ելնելով, աշխատում է չխախտել աշակերտների իրավունքները և ոչ մի դասարանի երեխայի համար խնդիրներ չստեղծել:

Անում ենք առավելագույնը, որ պաշտպանված լինեն ինչպես բոլոր աշակերտների, այնպես էլ դիմորդների իրավունքները դպրոցում սովորելու և քննությունները հանձնելու ժամանակ»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, քննություններին մասնակցելու համար էլեկտրոնային գրանցման ժամկետները երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը: Ինչ վերաբերում է քննությունների ամսաթվին, երկրում կորոնավիրուսի տարածումից ելնելով, նախարարությունը դեռևս նոր տվյալներ չի հրապարակել: Այս պահի դրությամբ քննությունները հանձնելու ամսաթվի փոփոխություն չի արձանագրվել: Նյութը վերցված է Ալիք Մեդիա կայքէջից:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.