Լուրեր
Գյուղ Կուլիկամում 3 օրում 4 գողություն է գրանցվել
Ապրիլի 17-ից մինչև ապրիլի 20-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Կուլիկամում, տեղացիները հայտնաբերել են, որ չորս առանց սեփականատիրոջ մնացած տուն թալանված է: Գողության միայն մի մասի դեպքում է հայտնի, թե ինչ են տարել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Կուլիկամում, երեք օրվա ընթացքում, բնակիչները կողոպուտը հայտնաբերել են չորս տարբեր տներում: Երեք դեպքում գողերին հաջողվել է ավարտին հասցնել սկսած գործը, իսկ չորրորդ գողության ժամանակ, ժամանակը չի հերիքել: Ինչ որ մեկը նրանց նկատել է, որից հետո փախել են: Բոլոր տների սեփականատերերը արտասահմանում են, սակայն հայտնի է, որ հարազատները ամեն 2-3 օրը ստուգում են տները: 

Գողության առաջին դեպքը գյուղ Կուլիկամում գրանցվել է ապրիլի 17-ին: Մինչ այդ, տունը ստուգման համար բացել էին երկու օր առաջ, այսինքն՝  տունը կողոպտել են ապրիլի 16-ին, կամ 17-ին: Ըստ տեղացիների, տանից հանել են 15 000 լարի և երկու գրանցված զենք: Բացի դրանից, ամեն ինչ տակնուվրա էր արված: 

Երկու հաջորդող գողություններն իրականացվել են շաբաթ երեկոյան, ապրիլի 18-ին, իսկ երրորդը նկատել են երեկ: 

Քանի որ տան տերերը տեղում չեն, դժվար է հստակ ասել, թե ինչ են տարել: Տներից մեկի բարեկամը զանգահարել է Ռուսաստանում գտնվող տան սեփականատերերին և պարզել է, որ մոտ 1 000 լարի արժողությամբ ունեցվածք են գողացել: 

Երրորդ տանը, արդեն 20 տարի է, մարդ չի ապրում: 

«Ամբողջ տունը տակնուվրա էր արված, չգիտեմ, թե ինչ կարող էին տանել: Տան տերերը 20 տարի առաջ գնացել են Ռուսաստան, այնտեղ էլ մահացել են, երեխաները անգամ չգիտեն, թե ինչ են թողել ծնողները: Ոստիկանությունը երեկ գնացել և մատնահետքեր է վերցրել
»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոի պատգամավորը՝ Սարգիս Ուզունյանը,: 

Գյուղ Կուլիկամում կան շատ տներ, որոնց սեփականատերերը կամ արտասահման, կամ էլ Ռուսաստան են տեղափոխվել: Բայց նրանց բարեկամները մշտապես հետևում են փակված տներին: Այս օրերին, զարգացած վերջին իրադարձությունների պատճառով, տեղացիները ամեն օր մի քանի անգամ ստուգում են տները: Ոմանք անգամ մտածում են գիշերել փակ տներում: 
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.