Լուրեր
Ռուսաստանում աղետալի ժամանակներ են կանխատեսվում. ինչ է սպասվում հայերին
«Ռուսաստանում ունենք շատ հայրենակիցներ, որոնք ոչ կացարան ունեն, ոչ աշխատանք եւ ուզում են վերադառնալ հայրենիք. մենք այս պահին իրենց համար կացարան ենք փնտրում: Խնդիրը բարդանում է նրանով, որ դրսում հայտնված մեր հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են կորոնավիրուսով, իսկ ոչ քաղաքացիներին շատ տեղերում բժշկական ծառայություններ չեն մատուցում: Այդ առումով, մեղմ ասած խնդիրը լուրջ է», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Տեւական ժամանակ է Մոսկվայում ՌԴ դեսպանատունը, Հայաստանի զլմ-ները հրապարակում են նյութեր ռուսական օդանավակայաններում մնացած հայերի աննախանձելի վիճակի մասին:

Հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանից աճել է դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը: Փաստորեն, եթե նախկինում արտագնա աշխատանքի մեկնածներն էին փող ուղարկում իրենց ընտանիքներին, հիմա ընտանիքներն են ուղարկում Ռուսաստանում առանց աշխատանքի մնացածներին:

Աշխարհում ներկայում ամեն տեղ է բարդ իրավիճակ, կապված համաճարակի եւ տնտեսական ճգնաժամի հետ, սակայն Ռուսաստանում՝ կրկնակի ավելի մյուսներից: Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, մյուս կողմից հումքային երկիր է, նստած էներգառեսուրսների ասեղի վրա: Ներկայում այդ էներգառեսուրսները ոչ միայն գին չունեն, այլեւ՝ պահանջարկ: Այս խնդիրներին ավելանում է ռուսական կառավարման համակարգի անարդյունավետությունը, աշխարհքաղաքական հավակնությունները եւ գանձագողության տիեզերական մասշտաբները: Ռուսական ֆոնդերում կուտակված ահռելի միջոցները սպառվում են հենց այս եռանկյունում, չհասնելով հանրության կարիքներին: Ավելին, ռուս փորձագետների կարծիքով, այդ գումարները դուրս են բերվում երկրից:

Ռուս պաշտոնյաներն առաջիկա ամիսների համար կանխագուշակում են տնտեսության ահռելի անկում եւ տասնյակ միլիոնավոր գործազրկություն: Թե միջազգային, թե տեղական փորձագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում դրսեւորվելու է ամենածանր հետեւանքներով: Աճում է հանցավորությունը, որն ուղիղ կապ ունի արդեն սկսված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:

Այս պայմաններում խնդիր է ոչ միայն համաճարակի պատճառով Ռուսաստանում մնացածների, այլեւ Ռուսաստանի հայության ճակատագիրը: Հայրենադարձությունը հայտարարվել է Հայաստանի պետական առաջնահերթ խնդիրներից մեկը, եւ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եվ խոսքը միայն Ռուսաստանի հայերի մասին չէ: Դրա համար միջոցներ չպետք է խնայել:

lragir.am
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.