Լուրեր
Գյուղատնտեսության սեկտորում փոքր դրամաշնորհների չափը կավելանա մինչև 30 հազար լարի, կընդլայնվի նաև ագրովարկի ծրագիրը
Գյուղատնտեսությունը լինելու է հետճգնաժամյան ծրագրի կարևոր մասը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, այսօր ներկայացված տնտեսական հակաճգնաժամյան ծրագիրը ներառում է միայն առաջնային օգնության մասը:

«Գյուղատնտեսությունը հետճգնաժամյան ծրագրի կարևոր մասն է լինելու, քանի որ հենց գյուղատնտեսության զարգացման և մթերքի վերամշակման վրա է հիմնված մեր ապագա ներդրումային միջավայրը, ապագա էկոնոմիկան: Հիմա բազմաթիվ երկրներ կսկսեն զարգացնել սեփական ռեսուրսները և Վրաստանի համար դա առաջին հերթին գյուղատնտեսությունն է, մթերքի արդյունաբերությունը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Ինչպես մեկնաբանում է նախարարը, այդ փուլին հասնելու և սեկտորը պահպանելու համար այսօր նշված ուղղությանը կցուցաբերվի շատ վայրկենական օգնություն:

«Սա առաջին հերթին, փոքր դրամաշնորհային ծրագիր է, որը գոյություն է ունեցել մինչ այդ, սակայն դրանք սկզբում եղել են 10 000 լարի չափով դրամաշնորհներ, որոնք այնուհետև ավելացել են մինչև 15 հազար լարի: Այժմ ասում ենք, որ դրամաշնորհի քանակը կավելանա մինչև 30 հազար լարի: Սրանք դրամաշնորհներ են, որոնք տրվում են «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում՝ գյուղում, բարձրալեռ շրջաններում ապրող բնակչությանը: Մենք ավելացնում ենք այդ ծրագիրը և քառապատկում դրա բյուջեն: Մինչ այժմ եղել է 10 միլիոն լարի և այժմ դարձել է 40 միլիոն լարի»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Բացի այդ, նրա խոսքով, կընդլայնվի նաև ագրովարկի ծրագիրը, բանկային վարկի տոկոսը կսուբսիդավորվի ամբողջությամբ:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.