Լուրեր
Ֆերմերները պետությունից ստացած գումարը կկարողանան ծախսել միայն հատուկ խանութներում
Վրաստանում ֆերմերները կկարողանան օգտվել պետական ​​օգնությունից` 200 լարի, յուրաքանչյուր գրանցված հեկտար հողի դիմաց, միայն մասնագիտացված գյուղատնտեսական խանութներում: Այս մասին «Palitranews»-ի եթերում հայտարարել է Գյուղատնտեսության զարգացման գործակալության փոխտնօրեն Գեորգի Ջիբլաձեն: Ըստ նրա, խոսքը 0.25 հա-ից 5 հա հողամասերի սեփականատերերի մասին է:

«Լիբերթի բանկի պլաստիկ քարտերը բաժանվելու են ֆերմերներին: Հնարավոր է ոմանք արդեն ունեն դրանք: Յուրաքանչյուր հեկտար հողամասի դիմաց 200 լարի գումարը կփոխանցվի այդ քարտերին: Դրանք կարող են օգտագործվել մասնագիտացված գյուղատնտեսական խանութներում: Այսինքն՝ խանութներում, որտեղ վաճառվում են գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքները՝ լինի դա թունաքիմիկատ, բույսերի խնամքի միջոց թե այլ ապրանքատեսակ:

Միևնույն ժամանակ, ավելի քան 1 հա տարածք ունեցող հողատերերը կկարողանան օգտվել մեխանիզացման ծառայությունից», – պարզաբանել է Ջիբլաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 12-ին ներկայացրել էր համավարակի պայմաններում գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագիրը և նշել, որ գյուղատնտեսական գործընթացը չպետք է դադարի նույնիսկ մեկ օրով, երկրում չպետք է մնան անմշակ հողեր: Ֆերմերներին աջակցելու համար յուրաքանչյուր ոք, ով մինչև տարեվերջ վարելահող կգրանցի, յուրաքանչյուր հեկտարի դիմաց կստանա 200 լարի:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.