Լուրեր
Ով և ինչպես կարող է գրանցվել 300 լարի օգնություն ստանալու համար
Այսօրվա՝ մայիսի 20-ի, ժամը 12:00-ի տվյալներով, երկրում շուրջ 29 547 մարդ գրանցվել է 300 միանվագ պետական օգնություն ստանալու համար: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել Առողջապահության նախարարությունից:

Գրանցումն սկսվել էր մայիսի 15-ից և կտևի 6 շաբաթ:

Փոխհատուցում ստացող անձինք, գրանցվելու համար պետք է այցելեն Առողջապահության նախարարության կայքէջ:

Մասնավորապես, գրանցում կարող են անցնել ինքնազբաղվածները, ովքեր գրանցված են եկամուտների ծառայությունում և 2020 թվականի ապրիլից կորցրել են եկամուտը:

Փոխհատուցում ստանալու համար նրանց անհրաժեշտ չի լինի հաստատել եկամտի աղբյուրը: Ստացած դիմումը կմշակվի և փոխհատուցման գումարը կփոխանցվի 10 օրից ոչ ուշ:

Ֆիզիկական անձինք պետք է լրացնեն հետևյալ տեղեկությունը. Անուն, ազգանուն և անձնական համար, կոնտակտային տվյալներ, բանկային հաշվեհամար:

Ինքնազբաղվածները, ովքեր գրանցված չեն եկամուտների ծառայությունում, պետք է գրանցվեն և ներկայացնեն 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցած եկամուտը հաստատող որևէ փաստաթուղթ:

Դիմումը կքննարկի աշխատանքի աջակցության պետական գործակալությունում առկա աշխատանքային խումբը և որոշումը կկայացնի միջգերատեսչական հանձնաժողովը: Փոխհատուցումը հաշվեհամարին կփոխանցվի 10 օրից ոչ ուշ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նշված ծրագրի համար հատկացված է 75 միլիոն լարի և, համապատասխանաբար, հաշվառված է 250 հազար բաժանորդի համար:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.