Լուրեր
Եթե ​​հողը գրանցված չէ, արդյո՞ք հնարավոր է օգնություն ստանալ
Եթե ​​հողը սեփականատիրոջ կողմից գրանցված չէ Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում, ապա սեփականատերը կարող է օգնություն ստանալ միայն այն բանից հետո, երբ գրանցի իր հողամասը, նույնիսկ ծրագրի մեկնարկից հետո: Հողի սեփականատերը գրանցումից մեկ ամիս անց կարող է դիմել «Liberty Bank» և ստանալ համապատասխան օգնությունը։

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, այն ֆերմերները, ովքեր ունեն գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք, կարող են դիմել «Liberty Bank»-ի ցանկացած մասնաճյուղ և անվճար ագրո-քարտ բացել, որի վրա կստանան միավորներ: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրանցել իրենց հողերը, նույնպես կարող են օգտվել պետական սուբսիդիաներից, բայց նրանք ծրագրին կարող են դիմել միայն հողը գրանցելուց մեկ ամիս հետո:

Պետական սուբսիդավորումից կարող են օգտվել.

Ազգային գործակալության հանրային ռեեստրում գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք ունենցողները: Նրանց ագրո-քարտերին կփոխանցվեն միավորներ, որոնք կարող են օգտագործել գյուղատնտեսական աշխատանքների ընթացում տարբեր ծախսերի համար:

1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:

Գրանցված 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք ունեցող ֆերմերները կարող են իրենց միավորները (գումարը) ծախսել միայն հետևյալ գնումների համար.
  • – պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համար քիմիական և կենսաբանական միջոցների ձեռքբերման համար
  • – բույսերի քիմիական և կենսաբանական խնամքի միջոցներ ձեռք բերելու համար
  • – սերմեր կամ տնկանյութեր ձեռք բերելու համար

Իսկ ֆերմերները, որոնք ունեն 1,25 հա-ից 10 հա գրանցված հողեր, կարող են իրենց միավորները ծախսել, ինչպես վերը նշված միջոցների և նյութերի ձեռքբերման, այնպես էլ գյուղատնտեսական ծառայությունների (հերկման) վրա:

Միավորները հնարավոր է ծախսել մինչև 2020 թվականի ավարտը:

Ինչքա՞ն է կազմում ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 37 միլիոն լարի։

Ինչքա՞ն մարդ կօգտվի ծրագրից

Ծրագրից կօգտվի ավելի քան 200 000 ֆերմեր։

Jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.