Խոպանի փոխարեն՝ գյուղատնտեսություն և բարեկարգում. Խանդոն և համավարակը
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի բնակիչները, ինչպես և մյուսները, կորոնավիրուսի համավարակի պատճառով, չեն կարողացել մեկնել արտերկիր՝ գումար վաստակելու: Սակայն նրանք այլընտրանք են գտել, ավելացրել են ցանքատարածությունները, գնել են անասուններ, և բացի այդ, սկսել են բարեկարգել գյուղը:
Ինչպես ասում են Խանդոյում, նույնիսկ նրանք, ովքեր կով չէին պահում, վերջին օրերին կով կամ հորթ են գնել:
Ըստ գյուղի բնակիչ Ռաֆիկ Հակոբյանի՝ այս տարի նախկինում ցանում էին 20-25 հար, այս տարի կրկրնապատկել են:
«Գյուղում ոչ միայն սկսել են ավելի շատ կարտոֆիլ կամ հացահատիկ ցանել, այլև սկսել են ավելի շատ կովեր պահել», – ասում է Ռաֆիկ Հակոբյանը:
Գյուղի երիտասարդները չեն դժգոհում, որ կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել մեկնել Ռուսաստան:
Ըստ Խանդոյի բնակիչ Սամվել Գալոյանի, վերջերս գյուղում տնկվել է մոտ 100 ծառ, իսկ կուտակված աղբը մաքրվել է: Գյուղում աղբամանների բավարար քանակություն չկա, ուստի որոշ տեղերում աղբը կուտակվում է:
«Այս տարի մենք մնացել ենք գյուղում, ուստի մեր տնային աշխատանքներից բացի ուզում ենք գյուղի համար էլ լավ բան անել», – ասում է Սամվել Գալոյանը:
Ըստ Սամվել Թորոսյանի, առաջ գյուղացիները ժամանակ անցկացնելու համար հավաքվում էին գյուղի կենտրոնում գտնվող խանութում: Քանի որ արգելվում է ծխել փակ տարածքներում, երիտասարդները որոշել են կառուցել տաղավար:
Ըստ Ռաֆիկ Հակոբյանի, տաղավար շինարարությունը շարունակվում է և շուտով կավարտվի:
Խանդոյում տղամարդիկ ամեն տարի գնում են արտագնա աշխատանքի, բայց այս տարի գյուղում ամառը մարդաշատ կլինի՝ նոր տաղավարով ու ծառերով…
Jnews.ge