SSSS


Լուրեր
Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի
Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից, այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից.

«Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ: Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով Թուրքիա են մեկնում, «PCR» թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի սա, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը հնարավոր է «անվտանգ միջանցք բացի»՝ Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 210-ով՝ ընդհանուր հասնելով 9492-ի: Վարակվածների թվում նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա ընտանիքի անդամները:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.