SSSS


Լուրեր
Իրավիճակը Ղաուրմա գյուղում - ինչ է կատարվում վիրուսը հաստատելուց հետո
Այսօր, Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բոլորը բնակիչները ջերմաչափվել են, ոչ ոք ջերմություն չի ունեցել: Կորոնավիրուսով հիվանդ 44-ամյա տղամարդու ընտանիքը գտնվում է կարանտինում, իսկ անմիջական շփում ունեցող ևս 2-3 հոգուց անալիզ է վերցվել, որոնց պատասխանները դեռ հայտնի չեն:

Վրաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները ամբողջ օրը ջերմաչափել են Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչներին: Ինչպես վստահեցնում է գյուղի լիազոր Եգոր Քոթոյանը, ոչ ոք ջերմություն չի ունեցել:

«Այսօր առողջապահությունից էին եկել, ջերմաչափել են գյուղի բոլոր բնակիչներին, ոչ մեկ ջերմություն չի ունեցել, երկու-երեք հոգու անալիզ են վերցրել, այս մարդիկ վարակակիրի հետ անմիջական շփում ունեցողներն են, անալիզները տարել են Թբիլիսի, պատասխանները կամ վաղը կլինի, կամ մյուս օրը»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց Ղաուրմայի լիազորը:

Իսկ հարցին, թե գյուղում ի՞նչ մթնոլորտ է տրիում Եգոր Քոթոյանն ասաց. «Գյուղում առողջ, ջավախքցուն վայել մտածելակերպով ապրում ենք բոլորս, շատ լավ, արտակարգ վիճակում ենք»:

Ավելի վաղ, Jnews-ի հետ զրույցում Վրաստանի Հիվանությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչը, ում մոտ կորոնավարակ է հաստատվել, վարակի տարածող չի հանդիսանում։ Եվ Ջավախքի բնակիչներին կոչ էր արել խուճապի չմատնվել և չանհանգստանալ։

Ամիրան Գամղրելիձե․ Ղաուրմայի բնակիչը կորոնավարակի տարածող չի հանդիասնում

Հիշեցնենք, որ Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, կորոնավիրուս է հաստատվել: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները նորմալ են գնահատում:

Ընգծենք, որ մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան գալուց հետո նա 14 օր կարանտինի մեջ է եղել: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով:

Jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.