SSSS


Լուրեր
Ո՞ր երկրներից հնարավոր կլինի ժամանել Վրաստան

 

Հուլիսի 1-ից Վրաստանն իր սահմանները բացում է այն երկրների զբոսաշրջիկների համար, որոնք համարվում են անվտանգ` համաձայն տվյալ երկրում համաճարակաբանական իրավիճակի, կորոնավիրուսի դեմ երկրի առողջապահական համակարգի պատրաստավածությամբ՝ չեղյալ է հայտարարում պարտադիր երկշաբաթյա կարանտինը: Սակայն, դեռ անհայտ է, թե կոնկրետ ո՞ր երկրների քաղաքացիները կկարողանան առանց խոչընդոտի ժամանել Վրաստան:

Jnews-ի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր երկրներից է հնարավոր ժամանել Վրաստան, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են գալ Վրաստան, և արդյո՞ք նրանց հարկավոր է COVID անձնագիր՝ կառավարության թեժ գծից պատասխանեցին. «Կգնահատվի այս կամ այն ​​երկրում համաճարակաբանական իրավիճակը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը: Եվ բնականաբար, անվտանգ երկրներից քաղաքացիները կարող են գալ Վրաստան: Սակայն դեռ հայտնի չէ, անհրաժեշտ է արդյո՞ք COVID անձնագիր»:

«Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Թամար Արչուաձեն երեկ հայտարարել էր, որ հուլիսի 1-ից չեղարկվում է այն նորմը, որ Վրաստանում բոլոր այցելուները՝ ինչպես տեղացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր երկշաբաթյա կարանտին:

Կառավարության թեժ գծից Jnews-ին պարզաբանեցին. «Հուլիսի 1-ից Վրաստանը կվերականգնի միջազգային ավիաչվերթները, զբոսաշրջիկները, բնականաբար, կժամանեն և նրանց համար հնարավոր է չեղարկվի պարտադիր կարանտինը: Բայց, դեռևս կոնկրետ տեղեկատվություն չկա»:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանը ենթադրում էր, որ Իսրայելը կլինի այն առաջին երկրներից մեկը, որտեղից Վրաստանը կընդունի զբոսաշրջիկներին: Բայց Իսրայելից զբոսաշրջիկներ ընդունելու բանակցությունները հետաձգվեցին: Պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, բայց Իսրայելում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվի աճի պատճառով, ծրագրերը խափանվեցին:

Հուլիսի 1-ից Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մեկնել Շենգենյան գոտու երկրներ:

Սամցխե-Ջավախքում ներքին տուրիզմի զարգացման նպատակով առաջին փուլի համար բացվում են Վարձիան և Ուփլիսցիխեն: Հատկանշական է, որ մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության որոշման համաձայն, տոմսերի գինը նվազել է: 

Ախալցիխեում,  այցելուների համար Ռաբաթի բերդը կլինի անվճար:

 

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.