«Չեն կարող որոշել, տան թե ոչ գումար»,- խոպանչիները 300 լարի ստանալու մասին (Տեսանյութ)
Վրաստանի կառավարությունը կօգնի այն քաղաքացիներին, ովքեր 2019 թվականին մեկնել են տարբեր երկրներ սեզոնային աշխատանքի, սակայն այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով չեն կարողացել: Այդ մարդիկ փոխհատուցում ստանալու համար պետք է գրանցվեն Առողջապահության նախարարության գրանցման պորտալում՝ ոչ ուշ, քան 2020 թվականի հուլիսի 15-ը:
Մինչև հիմա, համաճարակից տուժած շուրջ 105 000 ինքնազբաղված անձ միանգամյա օգնություն է ստացել։ Հունիսի 29-ի դրությամբ Առողջապահության նախարարության գրանցման պորտալում գրանցվել է շուրջ 156 186 ինքնազբաղված անձ: Նրանցից 104 547-ը ստացել է 300-ական լարի փոխհատուցում: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 31 364 100 լարի:
Տեսանյութը՝ ATV12