«420 000 լարիի վնաս եմ կրել»,- Ախալցիխեում խանութ է վառվել (Տեսանյութ)
Քաղաք Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցի հարակից տարածքում գտնվող առևտրական օբյեկտում հրդեհ է բռնկվել: Իրադեպի հետևանքով տուժածներ չկան: Խանութից ոչինչ դուրս բերել չեն կարողացել, ապրանքն ամբողջովին այրվել է: Ըստ սեփականատիրոջ, վնասը մոտ կես միլիոն լարի է կազմում: Զուրաբ Դուրգալաշվիլին ասում է, որ հրդեհի պատճառը հնարավոր է էլեկտրաէներգիան լինի:
Կրակը սկզբում՝ գիշերը ժամը 04:00-ին, նկատել են հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները: Նրանք զանգահարել են 112: Դեպքի վայրում աշխատում էին հրշեջ-փրկարարական ծառայության երեք խումբ, սակայն հրդեհը ժամանակին հանգցնել չի հաջողվել: Տեղում այժմ աշխատում են փորձագետները: Նրանց ուսումնասիրությունից հետո կպարզվի հրդեհի պատճառը: Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչումով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հրդեհի հետևանքով որևէ նյութի վնաս կամ ոչնչացում: